Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

Ինչո՞ւ են խելացի մարդիկ իրականում բութ

Ինչո՞ւ են խելացի մարդիկ իրականում բութ

«Մարդու ուղեղը տարօրինակ բան է: Երբ բախվում է նոր, անհայտ իրավիճակի հետ, գործնականում հրաժարվում է ճշգրիտ վերլուծությունից և դրա փոխարեն դիմում է մտային պիտակների հանգույցին, ինչը գործնականում միշտ սխալ պատասխանի է հանգեցնում: Պարզվում է՝ որքան ավելի խելացի եք, այնքան ավելի հավանական է, որ դուք նման սխալներ եք անում». գրում է Journal of Personality and Social Psychology-ն:

Պարբերականում հրապարակված նոր հետազոտության արդյունքներով` մարդը կարող է անհավանականորեն խելացի լինել, սակայն, միևնույն է, սխալվել, դատողության շեղումների՝ այսպես կոչված «կոգնիտիվ աղավաղումների» պատճառով, նույնիսկ եթե բանը վերաբերում է պարզ առաջադրանքների:

Ուսումնասիրությունն իրականացրել է Տորոնտոյի համալսարանի գիտնականների խումբը՝ 482 ուսանողների առաջարկելով դասական առաջադրանքներով հարցաթերթիկ լրացնել: Նրանց տրված հարցի օրինակը հետևյալն է.

«Բեյսբոլի մահակը և գնդակն արժեն մեկ դոլար տասը սենթ: Մահակը մեկ դոլարով ավելի արժե, քան գնդակը: Որքա՞ն արժե գնդակը»:

Շտապելու դեպքում հնարավոր է անտեղի ասել, որ գնդակն արժե 10 սենթ: Սակայն՝ ոչ. արժե 5 սենթ: Եթե դուք սխալ եք պատասխանել, նշանակում է, որ ձեր ուղեը մի քանի կարճ ենթադրություններ է արել, որոնք, ինչպես ենթադրաբար, ճիշտ են եղել, և հրաժարվել է հաշվարկներից (Հարվարդի, Փրինթոնի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողների 50%-ից ավելին սխալ են պատասխանել):

Ուսումնասիրողները դիտարկել են նաև «նախապաշարմունքների ամրապնդում» կոչվող երևույթը, սակայն նրանց իսկապես հետաքրքրել է այն բանի գնահատականը, թե ինչպես են նախապաշարմունքները և կանխակալ վերաբերմունքը հարաբերվում ինտելեկտի հետ: Այսպես նրանք նաև համապատասխան թեստերով են համալրել հարցաշարը:


Արդյունքները հուսահատեցնող են: Նախ, սեփական մտածելակերպի մեջ կանխակալ վերաբերմունքի գիտակցումը չի օգնում: Ըստ հրապարակման՝ ուսումնասիրության «ճանաչողական իմաստով ավելի զարգացած մասնակիցները ցուցաբերել են կանխակալ վերաբերմունքի ավելի մեծ «սպիտակ բծեր»»: Պարզվել է նաև, որ ավելի երկար մտածելու հակվածները, սխալվելու ավելի մեծ հնարավորություն ունեն:

Եվ ինչո՞ւ են խելացի մարդիկ երբեմն այդքան բութ երևում. այս հարցի ամենահավանական պատասխանը առայժմ կապվում է այն բանի հետ, թե մարդն ինչպես է ընկալում ինքն իրեն և ուրիշներին: Ըստ որոշ հետազոտողների՝ մեր՝ տեղեկատվություն մշակելու ձևը թույլ է տալիս ավելի հեշտ նկատել ուրիշների նախապաշարմունքները, քան ուշադրություն դարձնել այն բանին, որ մենք անում ենք լրիվ նույն սխալները:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ